Ներզատաբանություն
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
![Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am](up/article/big/file_63077_3415195.jpg)
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է 12-13 գր: Աջ և ձախ մակերիկամները տարբեր ձև ունեն. առաջինը հիշեցնում է եռանկյուն թասակ, երկրորդը ՝ լոբու հատիկ:
Այս գեղձերի խնդիրներն առաջացնում են ծանր հիվանդություններ:
Մակերիկամները երկու շերտից են կազմված. արտաքինը կոչվում է կեղևային շերտ, ներքինը՝ ուղեղային, որոնք տարբեր գործառույթներ են իրականացնում:
Կեղևային շերտն, իր հերթին, տարբեր շերտեր ունի՝ յուրաքանչյուրն իր գործունեությամբ:
- Ցանցային գոտի։ Արտադրում է անդրոստենդիոն հորմոն, ոըը կապված է կանացի և տղամարդու սեռական հորմոնների արտադրության հետ: Տեստոստերոնը և էստրոգենները երկու սեռերի մոտ էլ արտադրվում են, պարզապես՝ տարբեր հարաբերակցությամբ: Կանանց մոտ տեստոստերոնի քանակը շատ քիչ է: Ցանցային զոնայի խանգարումն առաջացնում է սեռական դիսֆունկցիա և անպտղություն:
- Խրձային գոտի։ Արտադրում է գլյուկոկորտիկոստերոիդներ՝ կորտիզոն, կորտիզոլ և կորտիկոստերոն: Այս հորմոնները կարևոր դեր ունեն նյութափոխանակության մեջ, կանխում են ջրազրկման առաջացումը, ազդում են մարսողության վրա, խթանում են ստամոքսահյութի արտադրությունը: Կոչվում են նաև ադապտացիայի հորմոններ. սթրեսային վիճակներում օրգանիզմին օգնում են հարմարվել այլ վիճակների:
- Գլոմերուլային (գնդաձև): Արտադրում է միներալոկորտիկոիդներ՝ դոզոքսիկորտիկոստերոն և ալդոստերոն, որոնք պահպանում են կալիումի և նատրիումի իոնների հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է արյան նորմալ ճնշումն ապահովելու համար:
Ուղեղային նյութ
Մակերիկամների կենտրոնական մասն արտադրում է կատեխոլամինային հորմոններ՝ ադրենալին և նորադրենալին:
Ադրենալինն ընդունված է անվանել սթրեսի հորմոն, քանի որ սթրեսային վիճակներում նրա քանակը շատանում է, ինչը նպաստում է ցավային շեմի իջեցմանը և ուժերի կենտրոնացմանը. արագանում է շնչառությունը և լայնանում են բբերը:
Նորադրենալինը նույնպես արտադրվում է սթրեսային վիճակներում, բայց օրգանիզմի վրա նրա ազդեցությունն այլ է: Այն խթանում է սրտամկանի աշխատանքը և կարգավորում արյան ճնշումը:
Մակերիկամների աշխատանքի խանգարումը.
Մակերիկամների հետ կապված խնդիրների ժամանակ դիտվում է կամ հորմոնների պակաս, կամ՝ ավելցուկային արտադրություն, ինչի հետևանքով առաջանում են էնդոկրին հիվանդություններ:
Հիվանդությունների ախտանշանները կախված են այն բանից, թե ո՞ր հորմոնն է քիչ կամ շատ արտադրվում:
Ընդհանուր նշաններն են.
- մկանային թուլություն,
- մշտական հոգնածության զգացողություն,
- ախորժակի անկում և նիհարում,
- գրգռվածություն,
- անքնություն զուգակցված մշտական քնկոտության հետ
- գլխացավեր, գլխապտույտի հանկարծակի նոպաներ։
Մակերիկամային ախտաբանության հետևանքով առաջանում են հետևյալ հիվանդությունները.
- Ադիսոնի, Իցենկո-Կուշինգի կամ Նելսոնի հիվանդություններ,
- ֆեոխրոմոցիտոմա,
- հիպերալդոստերոնիզմ (Կոնի համախտանիշ),
- կեղևային շերտի հիպերպլազիա,
- մակերկամների կեղևի անբավարարություն,
- բորբոքային խնդիրներ,
- մակերիկամների տուբերկուլոզ,
- կիստա, ուռուցքներ:
Ախտորոշում
Օգտագործվում են լաբորատոր և գործիքային հետազոտություններ.
- արյան և մեզի ընդհանուր հետազոտություն,
- հորմոնների որոշում,
- համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ),
- մագնիսռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
- ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ). այս հետազոտությունից առաջ խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել միրգ-բանջարեղենը, լոբազգիները, գազավորված ըմպելիքը)
Լաբորատոր հետազոտությունները կատարվում են առավոտյան՝ սոված ժամանակ, խորհուրդ է տրվում 2-3 օր առաջ բացառել ադրենալինի քանակը բարձրացնող մթերքը՝ սուրճ, շոկոլադ, ցիտրուսներ, բանան: Հետազոտությունից մեկ օր առաջ չզբաղվել ֆիզիկական ծանր աշխատանքով, մարզումով, որը բարձրացնում է կորտիզոլի քանակը:
Մակերիկամային հիվանդությունների բուժումը
Բուժումը նշանակում է էնդոկրինոլոգը, որը կախված է կոնկրետ հիվանդության առկայությունից: Եթե մակերիկամի ախտահարումը հետևանք է այլ հիվանդության, անհրաժեշտ է բուժել առաջնային հիվանդությունը և, միաժամանակ, անցկացնել ախտանշային բուժում:
Թերապիայի նպատակը հիմնականում հորմոնալ ֆոնի կարգավորումն է: Որոշ դեպքերում ցուցված է վիրահատական բուժում, որը հիմնականում իրականացվում է ուռուցքային հիվանդությունների ժամանակ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am](up/article/small/file_63374_4054380.jpg)
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
![](images/calendar.png)
![Կնոջ հորմոնները. morevmankan.am Կնոջ հորմոնները. morevmankan.am](up/article/small/file_63303_3891691.jpg)
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
![](images/calendar.png)
![Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63170_3599998.jpg)
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
![](images/calendar.png)
![Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62913_8401524.jpg)
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
![](images/calendar.png)
![Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com](up/article/small/file_61615_8734567.jpg)
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
![](images/calendar.png)
![Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61262_3100491.jpg)
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
![](images/calendar.png)
![Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com](up/article/small/file_60896_9658910.jpg)
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
![](images/calendar.png)
![Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60577_1525603.jpg)
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
![](images/calendar.png)
![Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60175_2906093.jpg)
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
![](images/calendar.png)
![Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60069_9104440.jpg)
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
![](images/calendar.png)
![Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_59488_5041907.jpg)
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...
![](images/calendar.png)
![Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com](up/article/small/file_59401_5513720.png)
Չարորակ գոյացությունները շարունակում են մնալ 21-րդ դարի լրջագույն մարտահրավերը։ Քչերը գիտեն, որ բերանի խոռոչում և մարսողական համակարգում կարևոր գործառույթ կատարող ու մեր կողմից քիչ ուշադրության...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY0eVV6U' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403